Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են վճռականորեն պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից կամ թշնամական գործողությունից՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: «Թեհրանը նախկինի պես պատրաստ է դիմել դիվանագիտությանը, եթե ԱՄՆ-ը փոխի իր հարկադրական մոտեցումը»,- հավելել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.11.2025 | 22:00
Ո՜վ ամենազոր և անսահմանելի Աստված, իմ հոգու խաղաղության աղբյուր և իմ մարմնի ուժի պահապան, ես կանգնում եմ Քո առջև այսօր լցված հույսով և փառաբանությամբ:
Տէր,
բարձունքից նայիր իմ կյանքին, որ ես սխալներ չկատարեմ կյանքիս ճանապարհին, որ քայլերս ուղեկցվեն բարությամբ և արարքներս ծառայեն եղբայրներիս ու քույրերիս սիրով ու խոնարհությամբ:
Ամենաթանկագին Արարիչ,
եսհանձնվում եմ Քո սուրբ ձեռքերին` վստահ լինելով, որ Քո սերը անսահման է, Քո զորությունը անխափան և Քո ողորմությունը հավերժ:
Ամեն։
Դիտվել է՝ 2997

Մեկնաբանություններ